User Tag List

Results 1 to 2 of 2

Thread: Ինչպես արդյունավետ գործածել ֆորումի այս բաժինը2533 days old

  1. #1
    Established Member
    Junior Member
    Last Online
    @
    Join Date
    2012-06-27
    Posts
    207
    Gender
    Antarctica

    Default Ինչպես արդյունավետ գործածել ֆորումի այս բաժինը

    Սիրելի այբիէֆական հայ ժողովուրդ

    Քանի որ ֆորումի կառավարիչը զգուշացրել է, որ ֆորումի ազգային բաժիններում քննարկումները պիտի լինեն միայն տվյալ ազգի լեզվով, և ինչպես տեսնում եք մնացած այսպիսի բաժիններից, դրանցում իրոք քննարկումներ են ընթանում իրենց լեզվով և այբուբենով, նշանակում է՝ այս բաժինները նախատեսված չեն օտարների համար։ Ուստի ճիշտ եմ համարում, որ մենք ևս այս բաժինը գործածենք ոչ թե մեր երկիրն ու մշակույթը օտարներին ներկայացնելու համար (քանի որ դրա համար կան համապատասխան բաժիններ այս ֆորումում՝ արվեստի, կրոնի և այլն), այլ հայերենով քննարկելու համար այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են անմիջապես մեզ և առնչվում այնպիսի ներազգային կամ հայաստանյան խնդիրների, որոնք առավելապես մեզ են հուզում և օտարներին հետաքրքիր լինել չեն կարող կամ էլ նրանց մասնակցությունն այդ քննարկումներին ցանկալի չէ։

    Եթե կա այնպիսի թեմա, որը հետաքրքրում է նաև օտարներին, ապա այն բացել անգլալեզու համապատասխան բաժիններում. այս բաժնում այդ թեման բացելու իմաստ բացարձակապես չկա։

    Այս բաժնում, հարգելով մեր մայրենին և մեսրոպատառը, եկեք գրենք ոչ թե լատինատառ հայերեն, որից ես ահավոր ձևով խորշում եմ, այլ հայատառ և գործածենք հնարավորինս «կոկիկ» հայերեն։ Ես երկար չեմ կարող ընթերցել լատինատառ հայերենը և ահավոր նեղվում եմ դրանից։ Արդեն վաղուց անցել են այն ժամանակները, երբ չկային հայերեն համապատասխան յունիկոդ տառատեսակներ։ Փառք Աստծո, հիմա ունենք բոլոր միջոցները համացանցում և այլուր նորմալ հայերեն գրելու։

    Եվ հոգ չէ, որ օտարները կարող են գուգլով թարգմանել մեր գրածը։ Ի վերջո, այդ նույն օտարները սեփական լեզվով գրելիս չեն մտահոգվում, չէ՞, որ իրենց գրածը կարող են ուրիշները թարգմանել։ Մենք ևս պիտի չմտահոգվենք սրա վերաբերյալ, մանավանդ որ խիստ կասկածում եմ, որ որևէ օտարի այնքան կհետաքրքրեն մեր քննարկումները, որ չի ծուլանա, կդիմի գուգլի թարգմանության օգնությանը։ Ես կարծում եմ՝ մեզնից ոչ մեկը հունարեն, թուրքերեն կամ շվեդերեն քննարկումների հանդեպ ավելորդ հետաքրքրություն չի ցուցաբերում և դրանք չի թարգմանում։ Ես դա չեմ անում, կարծում եմ՝ դուք ևս։

    Եթե անձամբ ձեզ և բոլորիս հուզող որևէ թեմա չեք գտնում քննարկման համար, խնդիր չէ, այս բաժինն արհեստականորեն լցնելու նպատակ ոչ ոք մեր առաջ չի դրել։ Թող ամեն ինչ ընթանա բնականորեն՝ ըստ իրական կարիքի։
    Last edited by shshmuk; 2012-09-10 at 06:34.

  2. # ADS
    Advertisement bot
    Join Date
    2013-03-24
    Posts
    All threads
       
     

  3. #2
    Established Member
    Junior Member Mosov's Avatar
    Last Online
    2013-01-23 @ 20:31
    Join Date
    2011-12-25
    Posts
    2,496
    Gender
    Religion
    Armenian Apostolic
    Armenia

    Default

    Բոլոր քո ասածների հետ ես համաձայն եմ, մանավանդ այդ պահանջը որ մենք հայերեն տարերով գրենք: Միակ խնդիրը այն է, որ այս ֆորումում հայերը քիչ են ու կարող ա ստեղի մեր հայկական ֆորումը շատ ակտիվ չլինի, բայց հուսանք, որ ստեղի մյուս հայերը ակտիվ կլինեն:

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •  
<